ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մարդիկ մասսայաբար տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը եւ գրառմանը կից տեղադրել լուսանկարներ:

«Հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափված կլինի»,- գրել է նա։

 

 

ԳՈՐԾԱՐՔ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքները անվավեր ճանաչվել։

Աշոտ Եղյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետեւանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող հարցով:

 

Պետական գույքի կառավարման կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

 

 

 

ԱԿՏԵՐ

ՀԱՐՑ. Վարչական ակտերը ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետներում են ներկայացվում հարկադիր կատարման։

Էդուարդ  Մանուկյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը, որպես ընդհանուր կանոն, դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտը դառնում է անբողոքարկելի այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում, վարչական բողոք չներկայացնելու դեպքում։

 




Լրահոս