Մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Բերբոք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկերը ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անմիջապես տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան։ Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելել՝ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։

«Դա միայն սկիզբն է: Մեր գործընկերների հետ միասին մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը»,- նշել է Բերբոքը:




Լրահոս