Էլինա Ավանեսյանը պարտվեց Պեկինի մրցաշարի որակավորման փուլի եզրափակչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 68-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Պեկինում ընթացող WTA շարքի մրցաշարի հիմնական փուլ։

Որակավորման փուլի եզրափակչում 21-ամյա ռուսաստանցի թենիսիստուհին մրցեց աշխարհի 73-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևայի հետ, որն առավելության հասավ 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 8 րոպե։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,1 միլիոն դոլար է։




Լրահոս