Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի. Վարդան Ղուկասյանի արձագանքը Հայկ Մարությանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է ՀՀ, և յուրաքանչյուր կոպեկը կարևոր է։

Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը («Դոգ»)՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը:

Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը, «ռոբասերժական կլանը» չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի:




Լրահոս