ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ նշանակված Սարգիս Գալստյանը․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այդ մարդը Սարգիս Գալստյանն է։

ArmLur.am-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Նա ժամանակին աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, Բակո Սահակյանի հետ բարեկամություն է սկսել անել, երբ Բակո Սահակյանը դառնում է Արցախի ԱԱԾ տնօրեն (2001-2007):
Սարգիս Գալստյանը մասնագիտությամբ արևելագետ, ԵՊՀ շրջանավարտ, Շուշիի հյուրանոցում տնօրեն է աշխատել, ապա միջին կարգի պաշտոններ զբաղեցրել Արցախի կառավարությունում, բարեկամություն արել Արցախի նախագահի հետ:
Սարգիս Գալստյանը լավ հարաբերություններ է ունեցել նաև Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ:
Երբ 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:
Սարգիս Գալստյանը Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա, Շուշի պլազա հյուրանոցի տնօրեն:

 

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս