Մարդասպաններն ու ավազակները ազատության մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առավոտյան թվում է ամեն ինչ անցավ… իսկ երեկոյան սկսում է ավելի ուժեղ ցավել… Չգիտեմ ինչ անուն տամ, երբ նախորդ դեպքը գալիս իր տեղը հանգիստ զիջում է ներկա դեպքերին ու իսկույն մոռացվում է նախորդն ու արենա է դուրս գալիս օրվա ոչ այնքան կարևոր, մինչդեռ մարդկանց շեղող ու մարդկանց ուշադրությունը մեկ այլ բանի վրա կենտրոնացումը: Նստել ու սպասում ենք, թե երբ կգա 2018թ.-ը ու էլի ընտրություններ ու էլի, էլի… չէ հարգելիներս սպասել չկա, եթե կարծում եք, որ մեկը կգա ու կփրկի ձեզ, սխալվում եք կամ էլ մանկությունից երևի մնացել է` բարին կգա չարին կհաղթի… Նեմեցի, լիսկայի, լֆիկի, գյուղապետ Հրաչ Մուրադյանի, Շանթ Հարությունյանի… թմրամոլ որդիների պապաներին էլ չասեմ, որ դեռ իրենց աթոռի վրա նստած, ատամներով պահում են իրենց <<սուրբ>> տղերքին… ու էլի մի շարք չբացահայտված դեպքեր մնում են ստվերում: Այսօր այնքան հարցեր կան, որ հասկանում եմ հերթով պետք է անրադառնալ, բայց մոռանալ նախորդն ու թույլ տալ այս հանցավոր ռեժիմին շնչել, դա մեր կողմից ուղղակի անթույլատրելի բան կստացվի. կստացվի, որ մենք ջրում ձուկ բռնելու փոխարեն, դուրս ենք եկել ջրում լողալու ու տեղից էլ լողալ չիմացողները, լող են տալիս, թե տեսեք, տեսեք… Վերջապես սրանք հենց այնպես հարցեր չեն, որ անցնեն գնան: Լֆիկը մի քանի կոպեկ փող բաժանելով ուսանողներին դա դեռ չի նշանակում, որ մեղքերի թողություն արեց, ու ջրեց, անցավ, կամ լիսկային պաշտոնից հեռացնելով հարցը լուծվեց… այն դեպքում, որ այս օրերին լիսկան կրկին վերակենդանացել է ու սկսել մեղադրել բոլորին, բացի իրեն, իր ընտանիքից… կամ Իշխանը Զաքարյանը ասաց, որ ընկերոջ փողերով տուն ու տեղ դրեց, ուրեմն հավատացինք… Մի խոսքով ուզում եմ ասել, որ հաճախ պետք է անդրադառնալ մարդասպաններին, գողերին, ավազակներին, ովքեր ազատության մեջ են դեռ, իսկ քաղբանտարկյալներին՝ ազատություն…




Լրահոս