Երևանի ավագանին դեռևս գործող կազմով վաղն արտահերթ նիստ կգումարի։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 3170-Ա որոշմամբ.
2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», – ասվում է որոշոման մեջ:
Այսինքն, փոփոխություններ են կատարվելու Երևանի ավագանու կանոնակարգում։
Հավելենք, որ սա գործող կազմով ավագանու վերջին նիստն է լինելու։ Նոր ավագանին իր առաջին նիստը կգումարի հոկտեմբերի 10-ին, որի ժամանակ էլ քաղաքապետ կընտրի։