Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանականությունը փոքր է գազային կախվածության պատճառով. Նատալի Լուիզո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը (ԵՄ) դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ դա կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումներից։ Նման կարծիք է հայտնել Politico թերթին Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն։

Հիշեցնենք,որ  Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն եվրոպացի 60 պատգամավորների հետ հարցում է ուղարկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին, թե ինչ պատժամիջոցներ են սահմանվելու Ադրբեջանի դեմ՝ կապված Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ.

«Իրոք, սա շատ լուրջ խնդիր է, ԵՄ անդամ երկրների մակարդակում է: Հունգարիան շատ մոտ է Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին, բայց կան նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Բուլղարիան և Ռումինիան, որոնք կախված են ադրբեջանական գազից, կան նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Իտալիան, որը հույս ունի լիցենզիա ստանալ իր նավթային ընկերության համար»,- նշել է ֆրանսիացի օրենսդիրը։

Նա իրավիճակը համեմատեց Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ նկատի ունենալով Մոսկվայի հետ տնտեսական կապերի հաշվին Կիևին աջակցելու ԵՄ-ի ցանկությունը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս