Վթար ռեստորանի մոտ, կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում՝ «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 49/15 հասցեի մոտակայքում բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Ո․, ծնված 1997 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող դպրոցի երկաթե ճաղավանդակներին։

Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Ա․Ո․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Լրահոս