Այս պահին Մոսկվայի տանը ասուլիսով է հանդես գալիս Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը, ում պնդմամբ՝ իր վստահորդը ձերբակալված է ապօրինաբար, և այդ գործում կան մի շարք հակասություններ:
Փաստաբանը կամայականություն է համարում այն, որ 316 հոդվածի առաջին մասով մեղադրվող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառված չէ, ինչը, վերջինիս կարծիքով, ենթատեքստ ունի:
«Դատարանը պետք է սրանք հաշվի առնի այն, որ Տիգրանը լրագրող է, խնամքի տակ ունի երկրորդ կարգի հաշմանդամ ծնող:
Դատարանները չեն ցանկանում քննիչից պահանջել տեսագրություններ, որ նրանք այդ տեսագրությունը դիտեն և համոզվեն, որ Տիգրան Պետրոսյանի գործողությունները՝ որպես այդպիսին, հանցագործություններ չեն կարող դիտվել»,-ասաց Զաքարյանը: