ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո քաղաքական հետևանքները մենք արդեն տեսնում ենք. պարզաբանում է քաղաքագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ միջազգային պայմանագիրը ընդունվել է Հռոմում՝ 1988 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից:

Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա:

Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ 2023 թվականի մարտի 17-ին դատարանը կայացրեց Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ևս մեկ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը 60 կողմ և 22 դեմ ձայներով։

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո արժանացավ Ռուսաստանի կողմից շատ կոշտ արձագանքի, մասնավորապես՝ շատ քաղաքական գործիչներ դա համարեցին քայլ, որը ուղղված է ընդդեմ Ռուսաստանի և այն միտում ունի հետագայում խուսափել այլ կերպ ասած հեռու մնալ այս երկրից:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կունենա հետագայում այդ որոշումը մեր երկրի վրա:
«Ըստ էության քաղաքական հետևանքները մենք արդեն տեսնում ենք, նախ Ռուսաստանում հանրային, քաղաքագիտական և փորձագիտական դաշտում տեսնում ենք բավականին ակտիվ և բուռն քննարկումներ, մեղադրաքներ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի իշխանության նկատմամբ, այս ամենը հետևանքն է մեր և այդ երկրի հարաբեությունների նաև նախկին որակի և զարգացան տեմպերի մասին »,- նշեց քաղաքագետ Արա Պողոսյանը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս