ԿԸՀ-ն ամփոփել էր սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները:
Ըստ այդմ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32.57 տոկոս քվե, այսինքն ՝ավագանիում կունենա 24 մանդատ:
Այսպիսով, նորընտիր ավագանիում իշխող ուժը ներկայացված կլինի հետևյալ կազմով:
Քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, որը ընտրությունների արդյունքով այդպես էլ չընտրվեց: Նրան հաջորդում է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, որը ընտրությունների ժամանակ նաև ղեկավարում էր ՔՊ նախընտրական շտաբը:
Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ներկայացված կլինիի նաև նորընտիր ավագանիում, վերջինս ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է:
Ավագանու կազմում կլինի Լևոն Հովհաննիսյանը, որն այժմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, նրան հաջորդում են փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Նորընտիր ավագանին խոստանում է նաև «մշակութային» լինել. ավագանու կազմում կլինեն երգիչ, կոմպոզիտոր Արթուր Իսպիրյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը:
ԱԺ-ից ավագանի է գործուղվել նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական Նատալյա Սինորյանը, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը և Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը նույնպես կլինեն ավագանիում:
«Իմ Քայլը» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Հայկ Միրզոյանը, Դիանա Քերոբյանը, Էդուարդ Ավետիսյանը, Արման Հարությունյանը և Լևոն Զաքարյանը,Արման Բաբաջանյանը, Զարուհի Աղաջանյանը, Արման Հարությունյանը և Լուսինե Գևորգյանը կշարունակեն պահպանել ավագանու անդամի իրենց մանդատները.նրանք ներկայացված կլինեն նաև նոր ավագանիում:
Նորընտիր ավագանիում մանդատ կունենա նաև Նարեկ Մանուկյանը, Արամ Ազատյանը, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկված 3 անդամներ՝ Մարգարիտ Խաչատրյանը, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր, երաժիշտ Վահագն Հայրապետյանը և Ռուզաննա Երամյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Նրանց մանդատը կանցնի ցուցակի հաջորդ համարներին՝ Հակոբ Բալայանին, Արման Բարխուդարյանին և Կիմա Աբրահամյանին:
Քրիստինա Մուշեղյան