ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջո ո՞վ հանձնեց Արցախը. միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ այն պնդումներին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ինչ-որ մեկը՝ Ղարաբաղը հանձնելու նպատակով։ «Վալդայ» – ակումբի հանդիպման ժամանակ, պատասխանելով «RadioSputnik» կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցին, ՌԴ նախագահը նշել է, որ Փաշինյանի իշխանության գալը հայ ժողովրդի ընտրությունն է։ Նա հիշեց, թե ինչպես էր Փաշինյանն իշխանության գալուց հետո նույնիսկ սկզբնական շրջանում ասում, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։

«Ես հիմա չեմ ասում՝ ճիշտ էին որոշումները, թե սխալ: Դա իմ տեղը չէ դատելու համար: Բայց կարծում եմ, որ անարդար է ասել, որ նա միտումնավոր հանձնեց Ղարաբաղը», – հավելել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը համեմատարժբար ավելի մեղմ է արտահայտվել, քան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պուտինը պնդել է, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Ղարաբաղը, իսկ նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի հետ բանակցություններում, այնուհետև 2023 թվականի մայիսին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս է:

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես իր ելույթներում պնդել է՝ այն որոշումը որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի կարծիքը չի համընկնում ո՛չ Սերգեյ Լավրովի, ո՛չ էլ Մարիա Զախարովայի կարծիքի հետ:

Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս