Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախում շարունակում է որոնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անձնակազմն Արցախում շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումը: Այս մասին նրանք հաղորդագրություն են տարածել։

«Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին:

Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս