Զինյալները Գազա են վերադարձել ռազմական «ջիպերով», որոնք ենթադրաբար վերցրել են Իսրայելից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ առավոտյան Գազայի հատվածից Իսրայել ներխուժած գրոհայինների մի քանի խմբեր վերադարձել են անկլավ ռազմական ջիպերով, որոնք ենթադրաբար գրավել էին իսրայելական բանակից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հրապարակելով հաստատող կադրեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչներն անկլավից ներթափանցել են Իսրայելի սահմանամերձ բնակավայրեր։ Ականատեսները հրապարակել են փողոցային կռիվների և կրակոցների կադրեր։ Իշխանությունները դեռ չեն հայտնում Իսրայելի անվտանգության ուժերի և զինյալների միջև բախումների հետևանքով զոհերի մասին։

Իսրայելի պաշտպանական ուժերը «տագնապային վիճակ» են հայտարարել այն բանից հետո, երբ Գազայի հատվածի զինյալները ներթափանցել են սահմանային տարածքներ՝ անկլավից ուժեղ հրթիռակոծության ֆոնին: Իսրայելի պաշտպանության նախարարը Գազայի հատվածից 80 կիլոմետր շառավղով հայտարարել է պահեստազորայինների զանգվածային մոբիլիզացիա և արտակարգ դրություն մտցնելու մասին։




Լրահոս