Հոկտեմբերի 8-ին, ժամը 02։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվում է հողամաս։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող երկու անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։33-ին, մարվել՝ 12։10-ին։ Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 800 հակ), անասնագոմերի (մոտ 54 քմ և 24 քմ) տանիքների և հարակից գտնվող ծածկի (մոտ 48 քմ) փայտե կառուցատարրերը: