Վրաերթեր Մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, Սամանդ  մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցի թիվ 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ին, Միցուբիշի Շարրիոտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Աճառյան փողոցում գտնվող Մաքս օիլ բենզալցակայանի դիմաց Տոյոտա Կորոլա մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ապա բախվել է նույն վայրում կայանված  ՎԱԶ-2106 մակնիշի ավտոնմեքենայի:Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Միկոյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց   Օպել մակնիշի   ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:




Լրահոս