ԲՄՎ-ն բախվել է Վազ-2106-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում իրար են բախվել ԲՄՎ մակնիշի 07 ՏՕ 357 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 68 ՕՏ 820 համարանիշի ավտոմեքենաները:Բախման հետևանով նշված փողոցում առաջացել էր հսկայական խցանում:Դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայից դուրս բերեցին վարորդին` 58-ամյա Լևոն Հակոբյանին, և ուղևորուհուն` 56-ամյա Գայանե Իսպիրյանին:Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին Արմենիա բժշկական կենտրոն:ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան վարել է 21-ամյա Կարապետ Հովհաննիսյանը:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս