Ռուսաստանում հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ծագումով Արցախից մի տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կայքերը՝ վկայակոչելով ռուսական մի շարք կայքերի, հայտնում են, որ Մուրմանսկի միգրացիոն վարչությունից բերման են ենթարկել մի տղամարդու,ով ծագումով Արցախից է:

Նշվել է, որ հետախուզվողը 46 տարեկան է, ծնվել է Ադրբեջանում։ Տղամարդը եկել է միգրացիոն բաժին՝ միգրացիայի համար գրանցվելու։ Նրան տվյալների բազաների միջոցով ստուգելուց հետո պարզվել է, որ քաղաքացին գտնվում է դաշնային հետախուզման մեջ։

«Տղամարդը 2022 թվականի դեկտեմբերից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու կասկածանքով», – հայտնում են ՌԴ ՊՆ մարզային վարչությունից։

Մուրմանսկում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Աֆիլ Հուսեյնովը հայտնել է, որ ձերբակալվածը ծագումով Արցախից Ա.Զ.Գրիգորյանն է։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս