Արցախ… տարիների հիշողություններ. Սիրուշոն արխիվային կադրեր է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում հերթական անգամ կիսվել է Արցախից հիշողություններով:

«Արցախ… Տարիների հիշողություններ (մաս 1)»,- գրել է նա
Հրապարակումներում ինքն է՝ Արցախի տարբեր շրջաններում: Երգչուհին առանձնացրել է նաեւ մի քանի հոլովակներ՝ հրապարակելով սթորի բաժնում, նշելով շրջանը:
Հավելենք, որ Սիրուշոն վերջին շրջանում բազմիցս է կիսվում Արցախից ունեցած իր հիշողություններով: Օրեր առաջ էլ նա հրապարակել էր տեսանյութ իր անձնական արխիվից, որում մեքենա էր վարում Արցախի փողոցներում 2021 թվականին: Տեսանյութը զուգակցվում էր երջանկահիշատակ Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ:

Տեսանյութին կից երգչուհին գրել էր.
«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ…
Ինչ լինում է իմ ներսում է լինում..
Երանի նրանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել…ես ներս եմ գոռում..»:

Մ. Ղ.




Լրահոս