Ու՞ր է կորել երգիչ Անդրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում ծնված Անդրե Հովնանյանը կամ բոլորին հայտնի Անդրեն վերջին շրջանում կարծես ընդհատակ է անցել։
Դեռևս այս տարվա մայիսին տեղի ունեցավ նրա և երգչուհի Անի Օհանյանի հարսանիքը։ Այս մասին հայտնել էր հենց ինքը՝ հրապարակելով տեսանյութ սոցիալական ցանցերի իր էջերում։ Հարսանիքին ներկա էին փոքրաթիվ քանակությամբ հյուրեր։

Ավելի վաղ Անդրեն յուրօինակ ամուսնության առաջարկություն էր արել Անիին Տաթևի վանքում։

Նշենք նաև, որ նրանց հարսանիքը հետաձգվել էր սեպտեմբերյան ռազմական գործողությունների պատճառով:
Տարեսկզբին Անդրեն բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել էր Հայաստան ու մի քանի ամիս բնակվում էր հայրենիքում։

Սակայն ArmLur.am-ը նկատեց, որ վերջին շրջանում երգիչը ոչ միայն լռում է իր հայրենիքի կորստի մասին, այլև ջնջել է սոցիալական ցանցերի իր էջերը։ Թե ինչի՞ հետ է կապված նրա այս լռությունը այն պարագայում, երբ նա մշտապես գովերգում էր իր հայրենիքը, անհայտ է։

Մ․ Ղ․




Լրահոս