Իսրայելի վրա «Համաս» արմատական շարժման հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսկ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է ավելի քան 900 մարդ, որոնց կեսից ավելին կանայք ու երեխաներ են մոտ 5000 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մերձավոր Արևելքում էսկալացիան անհանգստացնում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Նա մտավախություն ունի, որ Արևմուտքի ուշադրությունը Կիևի նկատմամբ այժմ կարող է թուլանալ։
Ռուսաստանը հավասարակշռված մոտեցում և երկխոսություն է պահպանում Իսրայելում հակամարտության երկու կողմերի հետ, այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թուրքիան հետևում է Իսրայելի և Պաղեստինի իրադարձություններին, այս մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Ի պատասխան հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի հարցազրույցի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել.
Հաղորդագրության վերջում Ադրբեջանը նշել է, որ խաղաղություն նախաձեռնողը իրենք են, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը:
Միջազգային անցուդարձը՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան