ՏԵՍԱՆՅՈՒԹ Ֆրանսիան արժանի չէ ՄԱԿ-ի անդամակցությանը. ինչ է որոշել ՌԴ պետդուման. միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար վարորդական իրավունքի վկայականները ճանաչելու հարցի քննարկումը։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Կրեմլն անհանգստացած է ՀԱՄԱՍ-ի պատանդներով, առաջին հերթին՝ ռուսներով, դեռևս տեղեկություն չկա, թե երբ կվերադարձվեն: Կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ շփումները շարունակվում են, պատանդների ստույգ թիվը նույնպես հայտնի չէ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ երեկ ստորագրված համաձայնագիրը տարածաշրջանում կհանգեցնի անհավասարակշռության։

« Ֆրանսիան որպես երկիր, որը որպես մակաբույծ միացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին, արժանի չէ անդամակցության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման ինստիտուտները պետք է դուրս բերվեն Փարիզից»,- Միլլի Մեջլիսի նիստում ասել է ադրբեջանցի պատգամավորը Թուրալ Գանջալիևը:

Մանրամասնները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս