Մանուկ Վարդանյանը կմեկնի Թբիլիսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից armlur.am ին տեղեկացնում են, որ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պավիրակությունը կմասնակցի նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում Համաշխարհային բանկի կազմակերպած` Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգման տարածաշրջանային ժողովին:Ժողովի նպատակն է առավելագույնի հասցնել դոնորների ծրագրերի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա` դրանք համապատասխանեցնելով ազգային ծրագրերին և ամրապնդել դոնորների համակարգումը:Ժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել ազգային ծրագրերը, հստակեցնել ներդրումային առաջնահերթությունները և առաջ քաշել դոնորների օժանդակության կարիք ունեցող նոր ծրագրերի գաղափարները:




Լրահոս