Երևան քաղաքի ստորաբաժանումներում անձնագրի հետ կապված ցանկացած հարցի կամ խնդրի դեպքում պետք է նախապես առցանց հերթագրվել՝ ընտրելով համապատասխան անձնագրային ստորաբաժանումը և գործողության տեսակը։ Մարզերում այս կարգը դեռ չի գործում և շատերը մայրաքաղաքից շտապում են հարակից գյուղեր կամ քաղաքներ, քանի որ օնլայն գրանցվելու դեպքում պետք է շաբաթներով սպասել։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ այսօր բավականին մեծ հերթեր են գոյացել Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանի անձնագրային բաժնում։ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները սպասարկվում են առանց հերթի, սակայն հարակից քաղաքներից և գյուղերից ժամանելով այնպիսի մասշտաբային հերթերը է գոյանում, որ պարզապես շատ դժվար է լինում սպասարկելը, հատկապես այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում ու պայմաններում տվյալ ստորաբաժանումում ընդամենը մեկ աշխատող է սպասարկում։
Ի դեպ, նշենք, որ սպասող արցախցիների շարքում հիմնականում ելքի վիզա ստացողներն էին։
Բնակիչների մոտ սա դժգոհության պատճառ է առաջացրել, քանի որ 3 ից 4 ժամ լավագույն դեպքում ստիպված են լինում սպասել։ Հաճախ էլ լինում են դեպքեր, երբ այդքան սպասելուց հետո այդպես էլ հերթ չի հասնում, քանի որ ընդամենը մեկ աշխատողը ի վիճակի չէ սպասարկելու,նման դեպքերում մարդիկ թողնում, հեռանում են հաջորդ օրվա ակնկալիքով։