Երևանի մոտակա մարզերում ևս կներդրվի էլեկտրոնային հերթագրման համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար ահազանգներ է ստանում Երևանի անձնագրային կետերում հերթերի և  ծանրաբեռնվածության մասին։

Հուլիսի 17-ից  Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցել էին էլեկտրոնային հերթագրման համակարգի, իսկ մարզերում համակարգը չի գործում։ Քաղաքացիները դժգոհում են, որ Երևանի հերթերից խուսափելու համար  քաղաքացիների մեծ մասը նույնիսկ մի փոքր կնիքի համար դիմում են մարզային անձնագրային կետեր։ Այս պատճառով այժմ էլ հերթեր և կուտակումներ են լինում մարզերում։ Այսինքն այժմ էլ մարզերի անձնագրային կետերում են առավոտյան ժամը 7-ին հավաքվում, ցուցակ կազմում, ըստ ձեռագիր ցուցակի մտնում ներս։

ArmLur.am-ը այս իրավիճակի մասին խոսել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության խոսնակ Նելլի Դավթյանի հետ, հասկանալու համար ինչպես են պատրաստվում լուծել այս խնդիրը։

«Հերթագրման օնլայն համակարգը ներդրել ենք այս տարի և համակարգը ոչ միայն հերթագրման համար է, այլ նաև տեղեկանքների տրամադրման  և ինֆորմացնելու համար է։ Այս խնդիրը կապված է սեզոնային ակտիվ շրջանի հետ, նաև այս տարի և նախորդ տարի միգրացիոն պատկերը փոխվել է, ներհոսքն ավելացել է՝ ազդելով հենց հերթերի վրա։ Այս պատճառով այժմ ծանրաբեռնված են նաև մարզերի անձնագրային ծառայությունները։ Մեր հաջորդ քայլը լինելու է Երևանին մոտ գտնվող մարզերում օնլայն հերթագրման համակարգի ներդնումը։ Հետագայում ըստ ծանրաբեռնվածության և անրաժեշտության կորոշվեն՝ որ շրջաններում է ներդրվելու համակարգը»։

Էմմա Միքայելյան




Լրահոս