
Վիետնամում հորդառատ անձրեւների պատճառով առաջացած ջրհեղեղի հետեւանքով երկրի կենտրոնական եւ հարավային մասերում մոտ 100 մարդ է մահացել,- հայտնում է gazeta.ru -ն:Ինչպես տեղեկացնում են իշխանության ներկայացուցիչները, խեղդվածների մեծ մասը` 78 մարդ, երկրի հարավային մասերի բնակիչներն են:Արտակարգ իրավիճակների նախարարոթյան ներկայացուցչի խոսքով`իրենք ստիպված են եղել տարհանել 25 000 մարդու:
Վերջին 10 տարում նման ուժգին ջրհեղեղ Վիետնամում չէր գրանցվել: