Լևոն Հովհաննիսյանը՝ իր փոխքաղաքապետ նշանակվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am գրել էր, որ Երևանի փոխքաղաքապետերից մեկի պաշտոնին հավակնում է ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը: Նա, մինչ Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելը, քաղաքապետի ԺՊ-ի պարտականություններն էր իրականացնում:

Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում համարվում է Տիգրան Ավինյանի մտերիմը:

ArmnLur.am-ի հետ զրույցում Լևոն Հովհաննիսյան ասաց, որ փոխքաղաքապետերի թեման դեռ չեն քննարկել.

«Ես կարծում եմ, որ աշխատանքային կարգով մեր ֆրակցիայի ներսում այդ ամենը կքննարկվի, թեկնածուներ կլինեն: Երբ այդ քննարկումները լինեն, ամեն ինչ պարզ կլինի թե՛ իմ մասով, թե՛ մյուս գործընկերներիս: Այս պահի դրությամբ այդ մասով քննարկում չի եղել։ Կարծում եմ, որ առաջիկա նիստում փոխքաղաքապետերի թեման կդառնա քննարկման առարկա։ Բնականաբար, այդ բոլոր հարցերն աշխատանքային կարգով կքննարկվեն»,-ասաց Հովհաննիսյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս