ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարդ նկարահանումներ, կրիմինալ դրամա, հայտնի դերասաններ․ «Մալենա» ֆիլմը շուտով կհայտնվի եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ից 16 մասից բաղկացած «Մալենա» ֆիլմը կհայտնվի եթերում: Ֆիլմի պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, տնօրենը՝ Անի Երանյանը:

ArmLur.am-ի հետ բացառիկ զրույցում Սոս Կարապետյանը մանրամասներ է պատմել ֆիլմից:

«Արդեն 3.5 տարի է ապրում եմ Միացյալ Նահանգներում եւ այստեղ իմ նկարահանած ֆիլմերից «Մալենան» 9-րդն է», -նշել է նա:

Սոսի խոսքով՝ «Գործարք Վեգասում»-ից հետո, որը մեծ հաջողություն ունեցավ, Անի Երանյանին առաջարկվել է, որ բացի որպես դերասան հանդես գալը, նաև հանձն առնի ֆիլմի ղեկավարումը՝ որպես տնօրեն:

Ֆիլմն ուրույն ոճ ունի՝ Անին ու Սոսը համատեղ որոշել են փոփոխություններ կատարել եւ հեռուստադիտողը էկրաններին արդեն կտեսնի կրիմինալ դրամա:

Նկարահանումները արդեն չորս ամիս է ընթացքի մեջ են: Մայամի, Լոս Անջելես, Մեքսիկո եւ այլ քաղաքներ, շուրջ 36 նկարահանման հրապարակ, բարդ նկարահանումներ. մեծամասշտաբ այս ֆիլմը պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, ընդծում է Սոս Կարապետյանը.

«Մեծ թիմ է աշխատել այս ֆիլմի վրա, միայնակ հաջողել չէինք կարող: Շատ բարդ նկարահանումներ ենք ունեցել, որոնց տակից պատվով ենք դուրս եկել, որի համար շնորհալակություն եմ ուզում հայտնել իմ թիմին: Մենք մի բռունցք ենք դարձած ՝ կարողացել ենք այս դժվար ճանապարհը անցնել», – հավելեց նա:

Ներկայացնելով մանրամասներ նկարահանումներից՝ Սոսը պատմում է, որ վտանգավոր նկարահանումներ եւս ունեցել են, օրերով անտառներում են մնացել, 18 հոգով Մայամի են մեկնել, որտեղ չափազանց շոգ է եղել։ Դիզայները որոշել է, որ բաց եւ կարճ շորեր չպիտի հագնեն դերասանները, քանի որ ֆիլմը դրա մասին չէ, լուրջ աշխատանք է տարվել, դա եւս դժվարություններ է առաջացրել:

Փակագծերը չբացելով պրոդյուսերը պատմոմ է, որ ֆիլմը մի ընտանիքի մասին է, որտեղ փոքրիկ Մալենան, որի կերպարը կերտում է հենց Անի Երանյանը, կորցնում է ծնողներին, նրանց սպանում են եւ աղջիկը փորձում է ամեն ինչ անել, որ գտնի այն մարդուն, որն իրականացրել է սպանությունը եւ վրեժ լուծի: Ֆիլմի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ սպանողը բավականին լուրջ մարդ է՝ մաֆիոզ:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Երանյանը, Գարիկ Չեպչյանը, Ջեյն Պետրոսյանը, Սոս Կարապետյանը,Պապ Պողոսյանը, Ջուլիանա Հարությունյանը, Արմեն Մարգարյանը, Տիգրան Մանսուրյանը եւ այլք: Ֆիլում իրենց մասնակցությունն են ունեցել ամերիկացի մի շարք դերասաններ այդ թվում հանրահայտ Demetrius Joyette-ը։

Ռոժիսորը Արտյոմ Հարությունյանն է, երկորդ ռեժիսորը Անի Միսակյանն է, բեմադրող օպերատորը Ռոբերտ Խաչիկյանը, ֆիլմի սցենարն էլ վստահվել է Անի Մաղաքյանին:

«Ես իմ բոլոր նախագծերը իրականացրել եմ US Armenia-ի հետ համատեղ, որի հետ համագործակցում եմ արդեն երկար տարիներ, ինչ գտնվում եմ Միացյալ նահանգներում: Շնորհակալ եմ աջակցելու ու օգնելու համար», – հավելեց նա:

Խոսելով իր իսկ մարմնավորած կերպարի մասին Սոս Կարապետյանը բացահայտում է. ֆիլմում դրական կերպարի է մարմնավորելու՝ Մալենայի ոչ հարազատ եղբորը, իսկ թե ինչպես է մարմնավորել, թողնում է հեռուստադիտողի դատին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Մարիամ Ղազարյան




Լրահոս