
ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվն այս պահին 208 է:
Նրանցից 56-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: Երկու տասնյակից ավելի բուժառու է լավացումով դուրս գրվել:
20 պացիենտ է իրենց բուժումը ստանում արտասահմանյան տարբեր կլինիկաներում:
Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 26 հազար 512 անձ է կցագրվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: