Armenian text to speach

Նրա ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել. Արայիկ Հարությունյանի փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիևն մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի մասին:

«Նրա ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել: Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա փաստաբաններին չի թույլատրվում փաստաբանական գործունեություն ծավալել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ես Արայիկի միակ փաստաբանն եմ։ Լրացուցիչ տեղեկություններ այս պահին չեմ կարող տրամադրել, քանի որ հետաքննության ընթացքում մնացած հարցերը համարվում են գաղտնի։ Ցանկացած տեղեկություն, որը ես տրամադրում եմ, կարող է ուղղված լինել իմ պաշտպանյալի դեմ: Նախաքննությունն ավարտելուց և գործը դատարան ուղարկելուց հետո Արայիկ Հարությունյանի թույլտվությամբ հանդես կգամ հրապարակային հայտարարությամբ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ էլ փաստաբանը հայտնել էր, որ  Արայիկ Հարությունյանը գիրք է խնդրել և նրան տրամադրել են այն:




Լրահոս