Ռուսաստանում բենզինը էժանացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գնի բարձրացման վերաբերյալ բերվող հիմնավորումները ոլորտի տնտեսվարողների հերթական սուտն է: Առավելապես Ռուսաստանից ներկրվող բենզինի գինը նախօրեին դարձյալ նվազել է:

Մասնավորապես՝ ոլորտի մի շարք խոշոր ընկերություններից մեկը՝ «РОСНЕФТЬ»-ը 92 տեսակի բենզինի մանրածախ գինը 50 ռուբլուց էլ է իջեցրել և այժմ վաճառվում է 49,99 ռուբլով: Ակնկալվում է, որ շինարարության և գյուղատնտեսության սեզոնի ավարտին էապես կնվազի դիզվառելիքի գինը, հեղուկ գազի գինն առայժմ անփոփոխ է 27-28 ռուբլի: Բնական գազն ընդհանրապես չէր թանկացել և «Գազպրոմ»-ի գազալցակայաններում այն նախկինի նման վաճառվում է 18,60 ռուբլի արժեքով:




Լրահոս