
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել հոկտեմբերի 17-18-ը Պեկինում անցկացվող «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին Իսրայելի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը։
«Մենք հրավիրում ենք բոլոր շահագրգիռ երկրներին մասնակցելու ֆորումին, մասնակից երկրների մանրամասները կներկայացվեն ժամանակին»,- ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը՝ մեկնաբանելով ֆորումում իսրայելական պատվիրակության հնարավոր ներկայությունը։
Գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Չինաստանը շարունակում է հանդես գալ Իսրայելի և Պաղեստինի միջև հակասությունների խաղաղ կարգավորման օգտին, կոչ է անում վերսկսել բանակցությունները և հարգել քաղաքացիական բնակչության շահերը։
Հիշեցնենք «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը 2013 թվականին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկված հայեցակարգ է՝ շահագրգիռ երկրների մասնակցությամբ միջազգային բազմակողմ առևտրի և ներդրումային նախագծերի ընդլայնման և չինական, ինչպես նաև օտարերկրյա կապիտալի օգտագործմամբ: Դրան արդեն միացել են ավելի քան 150 պետություններ և ավելի քան 30 միջազգային կազմակերպություններ։Ֆորումը կանցկացվի Պեկինում հոկտեմբերի 17-ից 18-ը»: