Պոռնոգրաֆիան հոգեբանական խնդիր «լուծելու» միջո՞ ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ ` մեր հասարակությունը ճիշտ սեռական դաստիարակության խնդիր ունի, և քանի դեռ այդ ամենը պրոֆեսիոնալ մակարդակի և մոտեցման վրա չի գտնվում մեր երկրում, նման ֆիլմերը կարող են բացասական արդյունքի հասցնել»,- Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը` անդրադառնալով Հայաստանում «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությանը:

Վերջինս նշեց, որ ինքը դեռ չի տեսել այդ ֆիլմը ու չգիտի `  ինչ տեսարաններով է հագեցած, սակայն եթե դա պոռնոգրաֆիա է իրենից ներկայացնում, ապա դեմ է դրա մասսայական ցուցադրմանը: Սակայն, ըստ Armlur.am-ի զրուցակցի, այսպիսի թեմաներով ֆիլմերը կարող են նպաստել հասարակության գիտակցության մեջ շատ սխալ կարծրատիպերի կոտրմանը:

«Դա կնպաստի սեռական կյանքի վերաբերյալ թեմաներին նորմալ վերաբերվելու և պատրաստ լինելու առանց աղմուկի, կիրթ և գրագետ քննարկել այդ թեմաները»,- նշեց Անի Զախարյանը:

«Որպես արվեստի ԲՈՒՀ ավարտած մարդ `  կարող եմ ասել, որ էրոտիկան, եթե իսկապես ճաշակով է նկարահանված, արվեստ է ինձ համար, սակայն պոռնոգրաֆիային, եթե լուրջ խորքային խնդիր կամ հոգեբանական որևէ խնդիր չի լուծում, ապա միանշանակ դեմ եմ և զզվանքով եմ վերաբերվում»,- եզրափակեց իր խոսքը «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը:




Լրահոս