Երգչուհի Լենա Ղազարյանը, որը մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, նշել է ծննդյան 27 ամյակը: Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է ընկերների, հետեւորդների շնորհավորանքներով: Ավելի ուշ Լենան երեկոն անցկացրել է ընկերների եւ ամուսնու հետ՝ նշելով ծննդյան տոնը:
Շնորհակալություն հայտնելով իրեն շրջապատողներից՝ Լենան հրապարակել է հոլովակ.
«Սիրելի՛ հետեւորդներ, բարեկամներ, հարազատներ անչափ շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների, շնորհավորանքների համար: Հատ առ հատ կարդում եմ, տեսնում եմ ձեր սթորիները եւ իհարկե շոյված եմ: Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում, որ այդքան ուշադիր եք: Սիրում եմ ձեզ շատ, պաչիկներ եմ ուղարկում»:
Հիշեցնենք, որ երգչուհին դեռեւս անցած տարվա հունիսին էր մայրացել: Դստերն էլ անվանել էր Նելլի:
Մ. Ղ.