Անապահով մարդկանց համար հատկացված գումարն ու Սոցապ նախարարության պաշտոնյայի անգործությունը. նոր մեղադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ստեփան Մաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հունիսի 3-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատարի ու միևնույն ժամանակ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի պաշտոնները, 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 475-Ա/4 հրամանով հաստատված պաշտոնի անձնագրով լիազորված է եղել տնօրինել ՀՀ ԱՍՀ նախարարությանն ամրացված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ապահովել նախարարության բյուջետային միջոցների ծախսերի կատարումը, պարտավոր է եղել կատարել գլխավոր ֆինանսիստի պարտականությունները, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի ու ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 6-րդ կետի իմաստով հանդիսացել է պատվիրատուի ղեկավարը։ Այդ կարգավիճակով պայմանավորված՝ նույն որոշման 5-րդ կետի համաձայն՝ պատասխանատու է եղել յուրաքանչյուր գնման գործընթացի համար և վերոգրյալ լիազորությունների ուժով հանդիսացել է պաշտոնատար անձ, ինչպես նաև ի պաշտոնե իրազեկված է եղել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ կարգավորումներին:

ՀՀ կառավարության 21.11.2019թ. N 1669-Ն որոշմամբ խմբագրված ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 2.380.457.000 ՀՀ դրամ, և ի թիվս այլնի՝ նույն որոշման 2.3 կետով նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության շենքերի և բնակարանների ձեռքբերում և կահավորում» միջոցառման համար հատկացնել 270.000.000 ՀՀ դրամ, որից՝ 210.000.000 ՀՀ դրամը` շենքերի և շինությունների ձեռքբերման, 60.000.000 ՀՀ դրամը՝ ձեռքբերված շենքերի կահավորման համար: Ընդ որում՝ հիշյալ ծրագրի շրջանակներում ձեռքբերվելիք բնակարաններում և առանձատներում նախատեսվել է բնակեցնել տուն-ինտերնատներում բնակվող տարեցներին և մյուս անապահով խմբերին:

Քնար Մանուկյան




Լրահոս