Լիտվայի վարչապետն այսօր կժամանի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը: Այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:

Նախատեսված է նաև Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ըստ օրակարգի, նա նաև կայցելի  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար կենտրոն:




Լրահոս