Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Զարիֆյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Շիրակի մարզ, ք. Գյումրի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում անցկացված վերահսկողության ընթացքում:
Ի մասնավորի, արձանագրվել է, որ՝
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
– սննդի կառույցն ապահովված չի եղել լվացվող և ախտահանվող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ և հումքի լվացման լվացարանով:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, և այն կվերագործարկվի միայն հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում վերացնելուց հետո: