Նորամարգ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։48-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 15:10-ին: Ազատության փողոցում գտնվող ավտոտնակում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, կենցաղային իրեր և տան տանիքի դուռը:




Լրահոս