ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` բնակիչների ահազանգի և իր հեռացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ երեկ ArmLur.am-ը ահազանգ էր ստացել Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգ 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակիչներից, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իրենց բակը քանդել են և վերանորոգման ոչ մի աշխատանք չեն իրականացնում: Մենք փորձեցինք կապ հաստատել տվյալ վարչական շրջանի ղեկավարի՝ Արմեն Մհերյանի հետ, սակայն ոչ մի կերպ խոսել չհաջողվեց:

Այսօր ArmLur.am-ը  կարողացավ զրուցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանի հետ: Պարոն Մհերյանը պարզաբանեց, թե ինչ աշխատանքներ են տարվել և տարվում, ինչ աշխատանքներ դեռ պետք է տարվեն և արդյոք ճիշտ են այն լուրերը, որ պատրաստվում են իրեն աշխատանքից հեռացնել դրա համար էլ վախի մթնոլորտում որոշել է գործել:

«Մոտավորապես 60 ապօրինի տարածք  ապամոնտաժել եմ, որպեսզի բոլոր 6 շենքների համար ընդհանուր ճեմուղի և խաղահրապարակ կառուցեմ, գուցե այն անձը, ով բողոքել էր, ուներ տարածք, որը ես ապամոնտաժել եմ»,-ասաց Արմեն Մհերյանը:

Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս