Հալիձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին` ժամը 16:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 6 կմ) Ford Mustang մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1969 թ․) դուրս են բերել արգելափակումից։




Լրահոս