ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզերում կրիմինալն ակտիվացել է. կրակոցների, դանակահարության, ծեծի կենտրոնում ՔՊ պաշտոնյաներն են ու նրանց հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին Նոր Հաճնում 31 և 32-ամյա երիտասարդները ստացել են դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց. կասկածյալը Նոր Հաճնի քաղաքապետի որդին է ՝ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը։ Նա ձերբակալված է։

Հոկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել Աշտարակի ձոր ռեստորանային համալիրում, կրակոցների հետեանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակի քաղաքապետի տեղակալին,որը Աշտարակի քաղաքապետի հետ քավոր սանիկական հարաբերությունների մեջ է։ Ըստ լուրերի՝ քաղաքապետ, ՔՊ-ի թիմակից Թովմաս Շահվերդյանը եւս եղել է դեպքի վայրում, նրան եւս հարվածներ են հաացրել, իսկ թեման հողի հարցի շուրջ առաջացած տհաճ խոսակցությունն էր։

Սա միակ աղմկահարույց կրակոցներն ու միջադե պերը չեն, որոնք արձանագրվել են մարզերում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կամ նրանց հարազատների մասնակցությամբ։

2023թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում՝ Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Գործը դատարանում է։

2022 թվականին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, որը ունեցավ ողբերգական հետեանքներ։ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան թեմայի շուրջ վիճեցին այլ ը
երիտասարդների հետ, որի արդյունքում հնչեցին կրակոցներ ու 3 անձ սպանվեց։ Քրեական գործով շոշափվեց ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբոր՝ Գրզո Ասատրյանի անունը, որին էլ «ջրից չոր դուրս հանեցին»։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս