Անգլիկան Եկեղեցու Սադոքի եպիսկոպոսը Լորդերի պալատում հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շուրջ ստեղված աղետի հետեւանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սադոքի եպիսկոպոս Քրիստոֆերի նախաձեռնությամբ, Հոկտեմբերի 19-ին Ուեսթինսրոմ, Լորդերի պալատում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը։ Ժողովը մեկնարկեց եպիսկոպոսի ներածական խոսքով, ով ողջունեց բոլորին և ներկայացրեց Արցախի շուրջ ստեղվծա կացությունը։

Հանդիպմանը ներկա էր Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության մի մասն են, որը Արցախի տասամսյա շրջափակման արդյունքում հասավ իր ավարտին։ Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 մարդկանց բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, և դրանից բխող հրատապ հումանիտար խնդիրներին։ Դեսպանը նաև ընդգծեց հստակ համակարգ ներկայացնելու անհրաժեշտությունը, որը կապահովի բռնի տեղահանվածների պապենական հայրենիք վերադառնալու իրավունքը։

Հովակիմ եպիսկոպոսը իր ելույթում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակը և իր երախտագիտությունը հայտնեց Քենթերբերիի արքեպիսկոպոս վերապատվելի Ջասթին Ուելբիին՝ ով իր Հայաստան կատարած այցով օգնեց ուշադրություն հրավիրել շարունակվող ճգնաժամի վրա և մխիթարեց բազմաթիվ փախստականների։ Հովակիմ եպիսկոպոսն ընդգծեց, որ եկեղեցու առաքելությունը մարդասիրական կարիքներին և հոգածությանը հրատապ արձագանքելն է ։ «Ուշադրության կենտրոնում պետք է լինի ճգնաժամից տուժած ավելի քան 100,000 մարդկանց հումանիստական օգնություն տրամադրելը», – ասաց նա: Շարունակելով իր խոսքը Հովակիմ եպիսկոպոսը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց Արցախում գտնվող հայկական հոգեւոր և պատմամշակութային ժառանգության վրա, որոնք գտնվում են պղծման և ոչնչացման փաստացի սպառնալիքի տակ։ 2020 թվականի պատերազմից հետո, Արցախի այն շրջաննեորում, որ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայկակ եկեղեցիները, սրբավայրերն ու գերեզմանները արդեն ավերվել են ադրբեջանցի զինվորների կողմից։ «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ պատասխանատվություն ստանձնի՝ ապահովելու, որ պաշտամունքի վայրերն ու կրոնական կառույցները պահպանվեն, ինչպես նաև ապահովի հայ հավատացյալների մուտքը այդ վայրեր», – նշեց Հովակիմ եպիսկոպոսը` ուշադրություն հրավիրելով այս հրատապ խնդրի վրա:

Բաց քննարկման ընթացքում լոնդոնաբնակ ուսանող, ծնունդով Ստեփանակերտից Ռոբերտ Մելքումյանը կիսվել է շրջափակված Արցախում ապրելու իր տպավորություններով և շրջափակման ազդեցությամբ ամենախոցելի խավերի՝ երեխաների, տարեցների և անընտանիք մարդկանց վրա: Որոշ ներկաներ առաջ բերեցին Բաքվի կողմից Հայաստանի ղեկավարության անօրինական բանտարկության հարցի կարևորությունը։ Այն ներառում է անվանի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին, ով վերջին 25 տարիների ընթացքում հայտնի է «Ավրորա» մրցանակի ստեղծմամբ, հայոց աշխարհում բազմաթիվ վանքերի և եկեղեցիների վերանորոգմամբ, ինչպես նաև կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում մի շարք բարեգործական նախաձեռնություններով:

Հանդիպումը կայացել է Մեծ Բրիտանիայի հայ եկեղեցու առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսի առաջարկով։ Քննարկումը մասնավորապես ուղղված էր փախստականներին օգնելու, Լեռնային Ղարաբաղի մշակութային կոթողները պաշտպանելու և պատանդ վերցված ռազմագերիներին ազատելու վրա։ Հանդիպմանը ներկա էին ուղղափառ, արևելյան ուղղափառ, ուկրաինական կաթոլիկ և անգլիկան եկեղեցիների հոգևորականներ և հոգևոր առաջնորդներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և գիտնականներ:




Լրահոս