
Համացանցում լուրեր են տարածվում, թե ապրիլի 1-ից դադարում են Երևան-Մոսկվա-Երևան չվերթները։ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող ավիաընկերությունները 9 են, որից «Սքայբոլ» ՍՊԸ-ն ավիափոխադրումներ չի իրականացնում, սակայն օդ բարձրացող օդապարիկը ևս համարվում է օդանավ։ Միջերկրական ավիափոխադրումներ չի իրականացնում նաև «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն, «ՆովԷյր» ՍՊԸ-ն, կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններից «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ» ավիաընկերություն ՓԲԸ-ն։
Որոնումների արդյունքում պարզ դարձավ, որ գրեթե ոչ մի հայկական ավիաընկերություն ապրիլի 1-ից հետո դեպի Մոսկվա պլանավորած թռիչք չունի։
ArmLur.am-ը կապ հաստատեց Քաղավիացիայի կոմիտեի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ դա նորնալ է, որ հաջորդ տարվա ապրիլի համար պլանավորված թռիչքներ չկա։ Հավելեցին նաև, որ յուրաքանչյուր ավիաընկերություն ինքն է որոշում, որ ուղղությոմբ իրականացնի չվերթները, և տեղյակ չեն այս լուրերի մասին։
Մենք կապվեցինք նաև Fly Arna ավիաընկերության հետ, մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը մեզ պատասխանեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Քաղավիացիայի կոմիտեն և Fly Arna ավիաընկերությունը հերքում են այս լուրերը, սակայն փաստն այն է, որ ապրիլի մեկից ոչ մի թռիչք չկա։
Էմմա Միքայելյան