ՏԵՍԱՆՈՒԹ․ Երևան-Մոսկվա չվերթների կասեցումը Հայաստանին կհասցնի 200-300 մլն դոլարի վնաս․ պարզաբանում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում տարածված լուրերից և քաղաքացիների ահազանգերից հետո ArmLur.am-ը, դրանց ընթացք տալով պարզեց, որ ապրիլի 1-ից հայկական ավիաընկերություններից գրեթե բոլորը չունեն չվերթներ Երևանից դեպի Մոսկվա։ Քաղավիացիայից տեղեկանում ենք, որ պաշտոնապես հայտարարված ոչ մի նման բան չկա։ Ավիաընկերություններից ևս տեղեկացնում են, որ նման բան չկա, սակայն ոչ մի պատճառ չեն հայտնում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ եթե այս տեղեկությունն իրական է և Քաղավիացիայի կոմիտեն առաջիկայում հանդես գա հայտարարությամբ և հաստատի այս տեղեկությունը, ապա Հայաստանի համար սա խոշոր տնտեսական հարված կլինի։

Ստացվում է, որ Հայաստանը, ռիսկի տակ դնելով հայ-ռուսական հարաբերություների կայունությունը,  մեծ սպառնալիք է ներկայացնում հայկական տնտեսության համար, նաև այն, որ այժմ Հայաստանի տնտեսական ակտիվության մակարդակի պատճառը Ռուսաստանից Հայաստան եկած տուրիստների շնորհիվ է։
Հիշեցնենք, որ այս տեղեկությունները տարածվել էին համացանցում տուրիստական որոշ գործակալություններ դիմած քաղաքացիների բարձրաձայնելուց հետո։

Էմմա Միքայելյան




Լրահոս