ArmLur.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված էր երգիչ Էրիկ Կարապետյանի համերգը: Ավելի ուշ երգիչը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվեց հրապարակումով, որում մասնավորապես նշեց, որ իրավիճակով պայմանավորված մենահամերգը հետաձգվում է, իսկ գնված տոմսերը ուժի մեջ կմնան մինչ համերգի նոր օր հայտարարելը:
Պատճառն Արցախի դեմ Ադրբեջանի սկսած սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումն էր, որի հետևանքով թիրախավորվել էին նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներ: Զոհվել եւ վիրավորվել էին նաեւ քաղաքացիական անձինք:
Օրերս երգիչը հայտնեց, որ համերգի օրը հայտնի է։
«Սիրելի հանդիսատես,
Իմ երկար սպասված համերգը, որը հասկանալի պատճառներով հետաձգվել էր, կայանալու է փետրվարի 13-ին՝ Սիրո տոնին ընդառաջ», – ինստագրամյան իր էջում հայտնել է Էրիկը։
Մարիամ Ղազարյան