ՖՈՏՈ. Էրիկի առաջին մեծ մենահամերգը. ով էր երեկոյի հատուկ հյուրը և ովքեր էին ներկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ սիրո մեղեդին էր թևածում. տեղի ունեցավ սիրային մի շարք հիթերի կատարող, երգիչ Էրիկ Կարապետյանի երկար սպասված մենահամերգը: Համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես երգչի արդեն սիրված կատարումները՝ նոր մատուցմամբ, այնպես էլ բոլորովին նոր ստեղծագործություններ:

Համերգի մեկնարկին Էրիկը նախ շնորհակալություն հայտնեց հայ զինվորին: Երգիչը ծնկի եկավ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին. ներկաները նույնպես մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը:
Երգչի մենահամերգի ամենատպավորիչ պահը թերևս նրա խոստովանությունն էր կնոջը՝ Սվետլանա Իշխանյանին և մանկահասակ դստերը՝ Սալոմեին, ովքեր նույնպես այդ պահին դահլիճում էին:
Էրիկը կատարեց իր սիրված «Հանուն քեզ» երգը և նվիրեց կնոջն ու դստերը:

Երեկոյի հատուկ հյուրը վրացի երգիչ Դաթոն էր, որի հետ Էրիկը կատարեց «Շարժիր» դուետը:
Հանդիսատեսին Էրիկը հուզեց նաև իր «Իմ լուսին» երգի կատարմամբ, որի երաժշտության հեղինակը սիրո երգիչ Հայկոն է:

Էրիկ Կարապետյանի մենահամերգին ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր շնորհավորեցին երգչին՝ մենահամերգի կապակցությամբ:

Նյութը պատրաստեց Քրիստինա Մուշեղյանը

Լուսանկարները՝ Էմմա Միքայելյանի




Լրահոս