ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին,  տեղի ունեցավ քաղաքապետի ընտրության հարցով Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Երեւանի ավագանու առաջին նիստին ներկա էին ավագանու 37 անդամ:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսկացության անդամները նիստին եկել էին  կալանքի տակ գտնվող իրենց անդամների շապիկներով։

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

Նարեկ Մնացականյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպության ղեկավարը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով գրավոր դիմում է ՀՀ գիտության կոմիտե՝ ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցումը, գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտը եւ գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիրը (վերջին 3 տարիների ընթացքում հայտատուի գիտական հրապարակումների (մինչեւ տասը) եւ  գիտական միջոցառումներում հրավիրված կամ բանավոր զեկույցների (մինչեւ հինգ) ցանկերը):

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդունելի է նաեւ կոմիտեի մրցույթների հայտերի եւ հաշվետվությունների ընդունման առցանց համակարգում (https://grants.scs.am) գրանցված գործուղվող գիտաշխատողի անհատական (տասներկու նիշանոց) կոդը ներկայացնելը:

 

 

 

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի օպերատիվ կերպով ստանամ ծանուցումները, տեղեկանամ կիրառված արգելանքների, վարույթների կարճման մասին։

Վազգեն Մանաթյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներին, կիրառված բոլոր արգելանքներին  կարող է ծանոթանալ` գրանցվելով կայքի «Անձնական գրասենյակ» հարթակում՝ մուտքագրելով համապատասխան տվյալները։

Հարթակի միջոցով պարտապան ֆիզիկական անձինք կարող են տեսնել կատարողական վարույթներին առնչվող թարմացումները, տեղեկություն ստանալ ծառայությունում իրենց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների, կիրառված բոլոր արգելանքների, կատարողական վարույթի ընթացքի, կարճման վերաբերյալ, դիտել եւ  ներբեռնել 2021 թվականի հունվարի 1-ից հետո հարուցված կատարողական վարույթների շրջանակում կայացված որոշումները, ծանոթանալ կատարողական վարույթի հարուցման հիմք հանդիսացած վարչական ակտերին եւ վարչական մարմնի կողմից այդ ակտերի մասին հասցեատիրոջն իրազեկելուն:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարթակի միջոցով պարտապան ֆիզիկական անձինք կարող են տեսնել նաեւ ակտը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցներին, կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթով, հետեւել ապաարգելադրման գործընթացին։

 




Լրահոս