ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Ինչպես են ընկերները շնորհավորել «KarenSevak band»-ի համահիմնադրի ծննդյան տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ Սևակ Մելքոնյանի՝ «KarenSevak Production»-ի եւ «KarenSevak band»-ի համահիմնադիրի ծննդյան տարեդարձն է: Ընկերները շնորհավորել են երաժշտին սոցիալական ցանցերի իրենց էջերում, որոնցով կիսվել է Սևակը՝ ինստագրամյան իր էջի սթորի բաժնում:

Երաժշտին շնորհավորել են Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, Արամեն, Վիկա Մարտիրոսյանը, Լուիզա Ղամբարյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ դեռեւս 15 տարի առաջ Կարեն Համբարձումյանն ու Սեւակ Մելքոնյանը ծանոթացան եւ հասկացան, որ երաժշտության ասպարեզում նույն կերպ են մտածում:

Ընկերները միասին հիմնեցին KarenSevak Production-ը եւ սկսեցին ստեղծագործել եւ համագործակցել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ:

Այսօր արդեն նրանց բենդը հայտնի է նաեւ միջազգային հարթակներում:

Մ. Ղ.




Լրահոս