Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է իր սիրելիի՝ Նիցա Թավաձեի հետ։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Պայծառակերպություն եկեղեցում։ Ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու զույգի մտերիմները։

Ֆուտբոլիստի ընտրյալը՝ Թավաձեն, հասարակական դեմք չէ։ Հայտնի է, որ աղջիկը սովորում է Թբիլիսիի բժշկական համալսարանում։ Զույգը հանդիպում է արդեն մի քանի տարի։ Կվարացխելիան խոստովանել է, որ յուրաքանչյուր գոլը նվիրում է կնոջը և նրա համար նույնիսկ հատուկ ժեստ է մտածել։




Լրահոս